Հոգեկան առողջություն
Հանցավոր վարքի դրդապատճառները
Մարդկանց հանցավոր վարքի հիմքում ընկած են բազմաթիվ դրդապատճառներ: Դրդապատճառը հոգեբանության մեջ բնորոշվում է որպես պահանջմունքի առարկա և հստակեցում: Պահանջմունքներն են պայմանավորում դրդրապատճառների ուղղվածությունը:
Առաջնահերթ դրդապատճառները մարդու վարքին անձնային ուղղվածություն են հաղորդում: Ահա ասոցիալ գործունեության հիմնական դրդապատճառները.
- ինքնահաստատման դրդապատճառ,
- պաշտպանական դրդապատճառ,
- տեղափոխման դրդապատճառ,
- խաղի դրդապատճառ,
- ինքնաարդարացման դրդապատճառ:
Ինքնահաստատման դրդապատճառ
Բռնաբարության իրականացման հիմքում հաճախ ընկած է լինում ինքնահաստատման դրդրապատճառը: Տղամարդու անկարողության, խոցելիության զգացողությունը նրան ֆիքսում է ֆրուստրացնող օբյեկտի վրա: Զոհին տիրելու և սեփական կարողություններում հաստատվելու ցանկությունն էլ նրան դրդրում են այդ հանցագործության իրականացմանը:
Շատ վտանգավոր են նաև սերիական մարդասապանները, որոնց գործունության հիմքում ընկած են հետևյալ դրդապատճառները.
- սեռական ոտնձգություններ կանանց նկատմամբ, որոնք ուղեկցվում են դաժանությամբ, այնուհետև կնոջից` որպես կենդանի էակի և կերպարի ազատվելու ձգտմամբ,
- սոցիալական կամ կենսաբանական մերժումը կնոջ կողմից առաջացնում է սոցիալական կարգավիճակի կորստի վախ: Կնոջն ամբողջովին իշխելով` հանցագործն ինքնահաստատվում է,
- դեռահասների, մասնավորապես` երեխաների վրա հարձակումները հաճախ բացատրվում են մանկական տարիներին ծնողների, հասակակիցների կողմից ճնշմամբ,
- զոհին տանջելու արդյունքում ստացած սեռական հաճույք. սա խորը սադիստական դրդրապատճառ է:
Պաշտպանական դրդապատճառ
Հաճախ հանցագործության հիմքում կարող է ընկած լինել որոշ դեպքերում չգիտակցված վախի և, հետևապես, պաշտպանության չգիտակցված դրդրապատճառը: Երբեմն առհասարակ վտանգ չի լինում: Այս դեպքերում ագրեսիայի վախը դրդում է ագրեսիվ գործողությունների:
Տեղափոխման դրդապատճառ
Այս դրդապատճառը հիմնականում առաջանում է, եր մեկ այլ դրդապատճառ չի կարող բավարարվել, ուստի մարդը փոխարինում է այն մեկ այլ` ավելի մատչելի դրդապատճառով: Գործողությունների տեղափոխումը կարող է իրականանալ մի քանի տարբերակներով.
- գեներալիզացիայի միջոցով, երբ ագրեսիայի օբյեկտ է դառնում ո՛չ միայն դրա պատճառ հանդիացող անձը, այլև նրա հարազատները,
- հուզական տեղափոխման միջոցով. օրինակ` երեխան բարկացած է իր խորթ հոր վրա և վնասում է վերջինիս իրերը,
- ագրեսիան տեղափոխվում է ձեռքի տակ գտնվող անշունչ առարկաների վրա,
- ավտոագրեսիա. չկարողանալով ագրեսիան տեղափոխել որևէ մեկի վրա` մարդն այն ուղղում է դեպի ներս և վնասում ինքն իրեն:
Խաղային դրդապատճառ
Խաղամոլ հանցագործների գործողության հիմքում ընկած է ո՛չ միայն ագրեսիան, բացասական վերաբերմունքը դիմացինի հանդեպ, այլև խաղալու հետաքրքրությունն ու սուր զգացողությունները: Այս մարդկանց թվին կարելի է վերագրել գողերին:
Ինքնաարդարացման դրդապատճառ
Շատ հետաքրքիր է հանցագործների ինքնաարդարացման դրդապատճառները, երբ նրանք հերքում են իրենց մեղքն ու, հետևապես, չեն զղջում:
Այդ դրդրապատճառները երևում են.
-
հանցագործ իրականության աղավաղման մեջ, երբ արժեքավորվում են դրա որոշ տարրերը և արժեզրկվում մյուսները,
-
գործածի համար պատասխանատվություն չստանձնելը` ներկայացնելով դրանք որպես հանգամանքների հետևանք,
-
զոհի կերպարում հանդես գալը, այն է` խաբվելը, ծուղակի մեջ ընկնելը և այլն,
-
նման իրավիճակները որպես սովորական ներկայացնելը,
-
հանցագործության զոհի և, առհասարակ, իրադարձության հերքելը,
-
սեփական դերի գերագնահատումը տվյալ իրադարձության մեջ,
-
սեփական անձնային որակների հիպերտրոֆիան, սեփական յուրահատկության մատնացույց անելը, որը և թույլ է տալիս նրան օրենքից վեր լինել:
Կարդացեք նաև
Մասնագետները նշում են, եթե չսովորենք կառավարել սթրեսը, ապա քրոնիկական սթրեսի ազդեցության արդյունքում կարող են առաջանալ հոգեկան և մարմնական խանգարումներ...
Կարճատև արձակուրդը և հետտոնական ընթացքը մարդուն պարտադրում են դիմելու հարմարողական մեխանիզմների կիրառման ամենօրյա կյանքին վերադառնալու համար...
Մանկավարժ-հոգեբան, Խաղաթերապիայի կաբինետի պատասխանատու Ռուզաննա Շավրեշյանը ուսումնական տարվա մեկնարկից առաջ օգտակար խորհուրդներ է ներկայացնում, որոնք կարող են թեթևացնել առօրյան...
Հիվանդությունների կենսաքիմիական, կլիմայական և այլ պատճառների մասին կարելի է անվերջ խոսել: Սակայն դրանք միայն հետևանքներ են: Հիվանդության առաջնային պատճառը մարդու ներսում է՝ նրա մտքերում, հույզերում...
Մարդն ունի մտածելու, շրջակա տեղեկատվությունը մեկնաբանելու և դրանք անձնական նախասիրությունների, համոզմունքների ու փորձառությունների միջոցով մշակելու միտումներ, որոնք երբեմն կարող են կողմնակալ լինել ու ազդել...
ՄԱԿ-ի կողմից ապրիլն ավանդաբար նշվում է որպես «Աուտիզմի իրազեկման ամիս»: Ամբողջ աշխարհում գիտնականների ուշադրության կենտրոնում են աուտիզմի սպեկտրի խանգարումները՝ կապված վերջին տասնամյակում...
Դեռ 1949 թվականին հետազոտողներ Էնրիկո Ֆերմին, Ուլամը և Մակարոն ուսումնասիրել են ոչ գծային՝ տատանողական համակարգերը, որոնց հատկությունները կախված են դրանցում տեղի ունեցող գործընթացներից...
Ուրախ ժամանց հարազատների ու մտերիմների հետ, գեղեցիկ նվերներ, հրաշքներ և Ամանորի հեքիաթ… Ամեն տարի բոլորս մեծ ակնկալիքներով ենք սպասում Ամանորին, սակայն ժամանակի ընթացքում հաճախ հասկանում ենք, որ մեր երազանքներից շատերը այդպես էլ...
Երբեմն բացակայում որևէ բան անելու ցանկությունը, սակայն երբ այն վեր է ածվում ամեն ինչի նկատմամբ անտարբերության, երբ ցանկություն չի լինում փողոց դուրս գալ, անգամ անկողնուց վեր կենալ, դա արդեն ոչ նորմալ վիճակ է...
Հոգեբանական զարգացման ընդհանուր խանգարումները բնորոշվում են սոցիալական փոխհարաբերություններում և հաղորդակցման ոլորտում որակական շեղումներով, ինչպես նաև հետաքրքրությունների...
Զգացմունքը հզոր ուժ է, որի միջոցով ձևավորվում է մարդու հայացքը կյանքի վերաբերյալ։ Էմոցիաները ձևավորվում են օրվա ընթացքում կյանքի իրադարձությունների հիման վրա: Դրանց միջոցով կարեկցում և կիսում ենք...
Այս երևույթն ունի բացասական ազդեցություն պացիենտների առողջության վրա։ Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, նման բռնկումն աշխատանքային քրոնիկ սթրեսի հետևանքով ի հայտ եկող...
Ճանաչողական-վարքային թերապիայի եւ սոցիալական հոգեբանության մասնագետ Ալիս Բոյսը բացատրել է, որ ընկճված ժամանակ առույգանալը հեշտ է: Պետք է ապրել այնպիսի զգացումներ, որոնք լինում են հաջողությամբ կատարված առաջադրանքից...
Կպչուն մտքերը, իռացիոնալ վախերը, տարօրինակ ռիտուալները որոշ չափով բնորոշ են շատերիս:
Ինչպե՞ս հասկանալ, որ այն դուրս է եկել առողջ վարքի սահմաններից և ժամանակն է դիմել մասնագետի օգնությանը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն